Աշխարհ

21.08.2013 12:59


Ինքնասպան է եղել Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագը

Ինքնասպան է եղել Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագը

Ռումինական ԶԼՄ-ների փոխանցմամբ` երեկ Բուդապեշտում մահացել է նախկինում հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Կոստիկե Շտեֆենեսկուն: Նա ինքնասպան է եղել` ցած նետվելով զինվորական հոսպիտալի 5-րդ հարկից:

kp.ru-ն գրում է, որ մարզիկը տառապում էր քաղցկեղից և ուներ ուժեղ ցավեր: Դեպքից օրեր առաջ Շտեֆենեսկուն բողոքել էր, որ Ռումինիայում արգելված է էվթանազիան: Նրա կարծիքով, դա կօգներ անբուժելի հիվանդներին ազատվել տանջանքներից:

Կոստիկե Շտեֆենեսկուն Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 66 խաղ, եղել է նրա ավագը:

Այս խորագրի վերջին նյութերը