Աշխարհ

21.08.2013 12:45


Ադրբեջանը հայ գերուն վերադարձնելու հարցում որևէ խնդիր չի տեսնում

Ադրբեջանը հայ գերուն վերադարձնելու հարցում որևէ խնդիր չի տեսնում

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների և պատանդների հարցով պետական հանձնաժողովը խնդիր չի տեսնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը։

Նա հայտնել է, թե երբ պարզվեն սահմանը հատելու պատճառները, Ինջիղուլյանն, ըստ իր ցանկության, կարող է վերադարձվել Հայաստանին կամ երրորդ երկրին:

«Նախօրեին Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչությունը հանդիպել է գերու հետ։ Չի բացառվում, որ երեկ պարզվել է՝ նա ցանկացել է վերադառնալ ի՞ր, թե՞ երրորդ երկիր: Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից։ Մենք դրանում որևէ խնդիր չենք տեսնում»,-ասել է Սաիլովը ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, մոլորվելու արդյունքում, հատել էր շփման գիծն ու հայտնվել Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այս խորագրի վերջին նյութերը