Լրահոս

20.08.2013 15:44


«Մանկական եվրատեսիլ- 2013»-ի մասնակցության հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը

«Մանկական եվրատեսիլ- 2013»-ի  մասնակցության հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը

Հաշվի առնելով «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի նախընտրական փուլին մասնակցել ցանկացողների խնդրանքը` որոշվել է հայտերի ընդունումն իրականացնել մինչեւ սեպտեմբերի 10-ը:

Հիշեցնենք մրցույթին մասնակցության կանոնները.

  • Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
  • Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-3:00 րոպե տևողությամբ:
  • Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
  • Ներկայացվող երգը պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2013թ-ի հունիսի 1-ը:
  • Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
  • Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
  • Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին:

Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3), երգի խոսքերը, կատարողների անձնագրի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակտային տվյալներ:

Փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ Երեւան, Գ.Հովսեփյան 26, Հայասատանի Հանրային հեռուստաընկերություն կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել` [email protected] հասցեին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055) 56-88-19 հեռախոսահամարով:

Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւում:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը