Լրահոս

19.08.2013 18:28


Օգոստոսի 20-ից սկսվում է Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը

Օգոստոսի 20-ից սկսվում է Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը

Ինչպես հայտնի է, 2013թ. սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:

Վերոնշյալ հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է օգոստոսի 20-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում եւ «Հյումել» խանութների ցանցերում:

Օգոստոսի 21-ից Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը կվաճառվեն նաեւ «Երևան Սիթի» խանութների ցանցերում:

Տոմսերի արժեքն է`

- յարուս՝ 2000 դրամ

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ

- արևելյան տրիբունա` 5000 դրամ

- արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Տեղեկացնում ենք նաև որ VIP-օթյակների տոմսերը վաճառվելու են միայն հայտերով: Հայտերը պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477:

Լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 52 և 55 53 51 հեռախոսահամարներով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը