«Ալ–Քաիդան» ահաբեկչություններ է նախապատրաստում Եվրոպայում
Rosbalt.ru-ն, հղում անելով Bild պարբերականին, հայտնում է, որ «Ալ–Քաիդան» ահաբեկչություններ է նախապատրաստում Եվրոպայում։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է ահաբեկչական խմբավորման առաջնորդների հեռախոսազրույցները։ Դրանցում քննարկվող հիմնական հարցերից մեկը Եվրոպայում ահաբեկչությունների նախապատրաստումն է եղել։
Պարբերականը ներկայացնում է փորձագետների տեսակետները, համաձայն որոնց՝ ահաբեկիչները կարող են շարքից հանել հեռահաղորդակցման կայանները, ականապատել երկաթգծերն ու թունելները, պայթուցիկ սարքեր տեղադրել արագընթաց գնացքների վագոններում։