Լրահոս

18.08.2013 19:47


Ս. Դանիելյան. « Հաճախ երկիրը միտումնավոր կերպով փլուզում են ներսից»

Ս. Դանիելյան. « Հաճախ երկիրը միտումնավոր կերպով փլուզում են ներսից»

Համակարգի «գաղտնիքը»

Երկիրը փլուզելու տեխնոլոգիանները կարելի է երկար թվարկել, սակայն կարևոր է հասկանալ, որ միշտ չի, որ այն փլուզում են դրսից, չնայած նման օրինակներ շատ կան: Հաճախ երկիրը միտումնավոր կերպով փլուզում են ներսից:

Ո՞րն է պատճառը:
Պարզ է, որ երբ իշխանությունը յուրացնում է հակաժողովրդական խմբավորումը, որի նպատակները տրամագծորեն հակառակն են հանրային շահին և սպասարկում են միայն իշխանությունը բռնազավթած խմբավորման շահադիտական նեղ նպատակներին, ապա առաջանում է խնդիր. կատարված բազմաթիվ հանցագործությունների համար օրենքով նախատեսված պատժից խուսափելու համար, անհրաժեշտություն է առաջանում որքան հնարավոր է երկար պահել զավթված իշխանությունը:
Այդ դեպքում հասարակությունը վերածվում է ոչ թե իշխանության պարտնյորի, հանուն ընդհանրական նպատակների, այլ թշնամու, որը կարող է օրինականության և սահմանադրական կարգի հաստատումից հետո պատժել հանցագործներին: Ինքնափրկության բնազդներից ելնելով հանցախումբը պետք է քայքայի իր պոտենցիալ թշնամուն` հասարակությանը: Քայքայման համար պետք է արժեքազրկել այն հնարավոր արժեքային համակարգը, որը կկարողանա միավորել հասարակությանը, որի հետևանքով հասարակությունը վերածվում է իրար նկատմամբ թշնամությամբ լցված ամբոխի: Բնական է, որ մարդիկ միմյանց մեղադրելու են նման ռեժիմների դեմ չպայքարելու, միավորման անկարողության համար: Արդյունքում «պարզվում» է, որ մեղավորը ժողովուրդն է: Դրա համար վարվում է համապատասխան հարկային, “մշակութային”, “կրթական” , ինֆորմացիոն քաղաքականություն: Սակայն դա բավական չի:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման ռեժիմները լինում են խիստ անկայուն, ոհմակային արժեհամակարգով կառավարվող և օրինականության բացակայության պայմաններում նրանց ներսում տեղի է ունենում իշխանության պայքար, որն երբեմն ավարտվում է հեղաշրջումներով: Այս պայմաններում հանցախմբի թիրախում հայտնվում է ոչ միայն հասարակությունն, այլ հենց հանցախմբի բաղադրիչ հատվածները: Իշխանության կողմից աջակցվող ինֆորմացիոն դաշտը “անհասկանալի” կերպով վարկաբեկում է հենց ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներին, որն երբեմն հանրության կողմից ընկալվում է որպես անկախ մամուլի գոյության փաստ: Սակայն իրականությունն այն է, որ իշխանության համար ընթացող իրական պայքարն ընթանում է հենց ռեժիմի ներսում և մամուլի ու կուսակցությունների հիմնական առաքելությունը հանդիսանում է ռեժիմի ներսում բուն դրած «դիսիդետների» սանձահարումը:
Սա է Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական «գաղտնիքը»: Սակայն բոլորին պարզ է, որ նման իրավիճակն ունի կայունության սահմանափակ հնարավորություններ, որից հետո ռեժիմները կորցնում են ինքնպահպանման վերջին ռեսուրսները: Իքս պահին, երբ առաջանում են կրիտիկական իրավիճակներ, պարզվում է, որ համապատասխան հաստատությունները սաբոտաժի են ենթարկում կենտրոնական իշխանության հրահանգները: Դա նման կարգի ցանկացած իշխանության ավարտն է:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10201579651990460

Այս խորագրի վերջին նյութերը