Կարծիք

17.08.2013 23:20


Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Քիչ առաջ կարդացի ու դեռ ծիծաղում եմ:

Ահա թե ինչ. «Գեներալ Մանվել Գրիգորյանի մամուլի խոսնակի փոխանցմամբ...»:
Ճիշտ ասած՝ ինձ թվում էր, որ գեներալ Մանվելը միայն «ախռաննիկներ», «շոֆերներ», ու ՋԻՊ-եր ունի....Բայց որ մամուլի խոսնակ էլ ունի...ա՛յ, քեզ զվարճալի բան:

Հա, ուրեմն՝ գեներալի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանը Փարիզում վիրահատվել է եւ իրեն լավ է զգում:
Հիշեցի գեներալի ելույթը իր հեղինակած (էս էլ, է չէ՞, մազալու) «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ, երբ ԱԺ ամբիոնից հիմնավորելով օրինագծի անհրաժեշտությունը, հայտարարեց. «Ես ուզում եմ իջնեմ, հասնեմ իմ ընկերներին, որոնք շարքային են, իրավունք չունե՞մ»:
Շարքային ընկերները, այսինքն՝ ազատամարտիկները շարունակում են Ազատության հրապարակում բողոքի ակցիաները, իսկ նա Փարիզում վիրահատվում է:
Խեղճ ազատամարտիկներ, որ այստեղ անգամ չեք կարողանում հոգալ առողջության հետ կապված ամենափոքր խնդիրները, տեսնես ե՞րբ եք բարձրանալու հասնեք գեներալ Մանվելին ու նաեւ մյուս պատգամավորին՝ գեներալ Սեյրանին:
Թե չէ՝ նրանք, ինչպես տեսնում եք, այդքան չեն կարող «իջնել» ...

Աղբյուրը՝ https://www.facebook.com/?ref=logo

Այս խորագրի վերջին նյութերը