Լևոն Զուրաբյքան. «Իշխանությունները տեղի են տալիս միայն հանրային ճնշման առաջ»
Դատախազության շենքի մոտ այսօր տեղի է ունենում ի պաշտպանություն քաղաքական հետապնդումների ենթարկվող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների և քաղբնատարկյալ Տիգրան Առաքելյանի ավանդական բողոքի ակցիան:
Ակցիայի մասնակիցների թվում են Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, Կոնգրեսի անդամներ, համակիրներ, քաղաքացիական ակտիվիստներ: Ելույթ ունենալով հավաքվածների առաջ՝ Լևոն Զուրաբյանը կոչ արեց քաղաքացիներին՝ օգոստոսի 26-ին Վերաքննիչ դատարանում կայանալիք նիստին իրենց ակտիվ մասնակցությամբ աջակցել քաղհալածյալներին:
Նա նշեց, որ անկախ դատաքննության ընթացքից, վերջնական որոշումները կայացնելու է Սերժ Սարգսյանն անձամբ:
Մեջբերելով Երևանում տրանսպորտի թանկացման դեմ հաջողված պայքարի օրինակը՝ Զուրաբյանն ընդգծեց, որ իշխանությունները տեղի են տալիս հանրային ճնշման առաջ միայն:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Հազգային կոնգրեսի չորս ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատաքննությունը: Նախորդ նիդտի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդել է որպես կարեւոր վկա հարցաքննել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ հրապարակել 2011-ի օգոստոսի 11-ին Սարգսյանի տված ասուլիսի տեսագրությունը: Որպես վկա կդատակոչվեն նաև մի քանի այլ կարևոր վկաներ, որոնց հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները նախորդ ատյաննի դատարանը մերժում էր:

ilur.am