Եգիպտոսի փոխնախագահ Մուհամմեդ էլ-Բարադեյը հայտարարել է հրաժարական տալու մասին: Որոշումն ընդունվել է կապված ուժայինների կողմից իսլամիստների ճամբարները ցրելու ժամանակ կիրառված կոշտ քայլերի հետ։ «Ինձ համար անընդոընելի է պատասխանատվություն կրել այն որոշման համար, որի հետ ես համաձայն չեմ: Ցնցված եմ վերջին իրադարձություններով՝ կապված մարդկային բազմաթիվ զոհերի հետ»: ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Բարադեյը մինչև իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունը հանդիսանում էր ընդդիմության առաջնորդներից մեկը: Այս պահին Եգիպտոսում արտակարգ դրություն է մտցվել: Բախումների հետևանքով զոհերի թիվն, ըստ երկրի առողջապահության նախարարության, հասել է 421-ի, սակայն «Մահմեդական եղբայրները» պնդում են, որ այդ թիվը խիստ նվազեցված է։
Եգիպտոսում արտակարդ դրություն է մտցվել