Թիվ 38 ընտրատարածքում առաջադրվող թեկնածուների թիվն ավելացել է
Թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար համապատասխան Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այսօր անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել ևս երկու քաղաքացի
Ըստ ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի՝ առաջադրվածներից մեկը ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանն է, մյուսը՝ անկուսակցական Տիգրան Ալավերդիի Սարգսյանը։ Այս պահին կա առաջադրված երեք թեկնածու: Երեկ առաջադրման համար փաստաթղթեր էր ներկայացրել անկուսակցական Պավլիկ Սարգսյանը։ Առաջադրումների ժամկետն ավարտվում է այսօր` ժամը 18-ին: Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սյունիքի մարզպետ: Դրանից հետո թիվ 38-ում նշանակվեցին լրացուցիչ ընտրություններ: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:
Թիվ 38 ընտրատարածքում առաջադրվող թեկնածուների թիվն ավելացել է
Թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար համապատասխան Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այսօր անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել ևս երկու քաղաքացի
Ըստ ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի՝ առաջադրվածներից մեկը ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանն է, մյուսը՝ անկուսակցական Տիգրան Ալավերդիի Սարգսյանը։
Այս պահին կա առաջադրված երեք թեկնածու: Երեկ առաջադրման համար փաստաթղթեր էր ներկայացրել անկուսակցական Պավլիկ Սարգսյանը։ Առաջադրումների ժամկետն ավարտվում է այսօր` ժամը 18-ին:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սյունիքի մարզպետ: Դրանից հետո թիվ 38-ում նշանակվեցին լրացուցիչ ընտրություններ: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: