Լրահոս

15.08.2013 10:37


ԵՀՄՖ հայտարարությունը

ԵՀՄՖ հայտարարությունը

Վերջերս Ադրբեջանը հրատարտարերկրացիներին <<persona non grata>> կարգավիճակ տալու մասին: Սլովակիայից այդ ցուցակում ներգրավված են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի(ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Սլովակիայի Ազգային Ժողովի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Աշոտ Գրիգորյանը տարիներ առաջ Սլովակիայի արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կառավարական պատվիրակության կազմում պաշտոնական այցով եղել է Բաքվում և շատ համեմատելու բաներ ունի: Երկրորդ անգամ Բաքու այցելել պարոն Գրիգորյանը չի պլանավորելև համարում է ժամանակի կորուստ: Ըստ պարոն Միկլոշկոյի, այսօր ժամանակը նույնպես այնքան թանկ է, որ երբևիցե Ադրբեջան այցելելու մտադրություն նա չունի և չէր կարող ունենալ, եթե իհարկե ադրբեջանական իշխանությունները հատուկ խնդրանքով չդիմեին նրան և չստեղծվեր առանձնահատուկ առիթ: Սա իմիջիայլոց: Իսկ այսօր մենք ուզում ենք խոսել մի քանի ամիս առաջ մայիսին, Բրատիսլավայում հրատարակված Ֆրանտիշեկ Միկլոշկոյի <<Ժամանակի նշանները>> գրքի շուրջ, որը ուներ նաև <<Սլովակիայի կոորդինատները 1982-2012>> ենթավերնագիր: Հեղինակը, ով կոմունիզմի ժամանակ 20 տարիների ընթացքում մասնակցել է ընդհատակյա կաթոլիկ եկեղեցու աշխատանքներին և հետագա 20 տարիների ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ` եղել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ (1990-1992) և պատգամավոր (1992-2010), այս գրքում ներկայացնում է իր մտքերը 1982-2012 ժամանակահատվածի հասարակական զարգացումների վերաբերյալ: ակեց իր համար անցանկալի օ

Այս խորագրի վերջին նյութերը