2013թ. օգոստոսի 8-ին, ժամը 05:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, բնակելի գոտու օդային տարածքում նկատել են դժվարությամբ թռչող աղավնու: Հերթապահ խմբի աշխատակիցները հիմնարկի մասնաշենքի տանիքից բռնել են աղավնուն, որի պոչին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթ: Փաթեթի զննությամբ հայտնաբերել են 1.75 գրամ կանաչ գույնի, յուրահատուկ հոտով զանգված և երեք հատ 1.2 գրամ սպիտակ, օվալաձև, «B8» դաջվածքով դեղահաբեր:
«Իրավախախտ» աղավնին բռնվել է

Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին