Քաղաքական

14.08.2013 13:33


Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով գործակալության տնօրենին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով գործակալության տնօրենին

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման մակարդակի մասին և անդրադարձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին: Քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այս խորագրի վերջին նյութերը