Կենսաթոշակների յուրացման գործով ևս մեկ դրվագով մեղադրական եզրակացությունը հաստատվել է
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ևս մեկ դրվագով` «Արաբկիր-2» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով 3 անձի վերաբերյալ նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան, տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ. Թադևոսյանը, պետությունից յուրացման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Ալեքսանյանի, Ս. Սարհատյանի և Վ.Գրիգորյանի հետ, յուրացման եղանակով կատարել է զգալի չափերի հափշտակություն։
Մասնավորապես՝ Գ. Թադևոսյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչ-վճարողները պարզել են տևական ժամանակով կենսաթոշակ չստացած և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները:
Ըստ քրեական գործի նյութերի՝ 2009թ. մայիսից 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարային ցուցակներում կեղծելով դիտարկված կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են կենսաթոշակի գումարները և Գ. Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Է. Ալեքսանյանին և Ս.Սարհատյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Վ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով` համաներման ակտի ընդունման հիմքով:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործը հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Կենսաթոշակների յուրացման գործով ևս մեկ դրվագով մեղադրական եզրակացությունը հաստատվել է
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ևս մեկ դրվագով` «Արաբկիր-2» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով 3 անձի վերաբերյալ նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան, տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ. Թադևոսյանը, պետությունից յուրացման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Ալեքսանյանի, Ս. Սարհատյանի և Վ.Գրիգորյանի հետ, յուրացման եղանակով կատարել է զգալի չափերի հափշտակություն։
Մասնավորապես՝ Գ. Թադևոսյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչ-վճարողները պարզել են տևական ժամանակով կենսաթոշակ չստացած և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները:
Ըստ քրեական գործի նյութերի՝ 2009թ. մայիսից 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարային ցուցակներում կեղծելով դիտարկված կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են կենսաթոշակի գումարները և Գ. Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Է. Ալեքսանյանին և Ս.Սարհատյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Վ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով` համաներման ակտի ընդունման հիմքով:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործը հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: