Լրահոս

13.08.2013 18:11


Նստացույցի աջակից Միհրան Մելքոնյանին բերման ենթարկելու կապակցությամբ

Նստացույցի աջակից Միհրան Մելքոնյանին բերման ենթարկելու կապակցությամբ

Սույն թվականի օգոստոսի 13-ին ժամը 11:00-ի շրջակայքում ոստիկանները Երևանի քաղաքապետարանի հարակից այգու զուգարանի մոտից բերման են ենթարկել հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանության պահանջելով նստացուցի աջակից Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին: ժամը 15:22-ին հրապարակված ոստիկանության հայտարարության համաձայն http://www.police.am/news/view/քաղաքապետարանի-մոտից-բերման-է-ենթարկվել130813.html Մելքոնյանը սույն թվականի հունիսի 21-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ դասալքության համար դատապարտվելուց և համաներմամբ ազատվելուց հետո ոստիկանական բաժանմունք չներկայանալու համար:

Հիշեցնենք, որ Միհրան Մելքոնյանը դեռևս 27.07.2013-ին ներկայացել էր ոստիկանություն որպես տուժողhttp://www.tert.am/am/news/2013/07/28/sit-in-provocation/,
08.08.2013-ին կարելի է ասել առևանգվել էր ոստիկանների կողմիցhttp://www.youtube.com/watch?v=J9gulL-lVnc և ժամեր անց ազատ արձակվել, իսկ 10.08.2013-ին ինքը Մելքոնյանը, բռնության ենթարկվելով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի կողմից, դիմել էր ոստիկանության օգնությանը և գնացել ոստիկանության բաժինhttp://www.youtube.com/watch?v=4va53l6NkKQ&feature=youtu.be:

Եթե Մելքոնյանը հետախուզման մեջ էր, ապա ինչու՞ ոստիկանությունը ամսի 27-ին, 8-ին և ամսի 10-ին չձերբակալեց նրան և ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա հիշեց վերջինիս հետախուզման մեջ գտնվելու մասին:
«Վճարում ենք 100 դրամ»

Այս խորագրի վերջին նյութերը