Քաղաքական

12.08.2013 19:38


Բուդաղյանների փաստաբանի միջնորդությամբ կրկնակի փորձաքննություն կիրականացվի

Բուդաղյանների փաստաբանի միջնորդությամբ կրկնակի փորձաքննություն կիրականացվի

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի առիթով հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացրած՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը բավարարվել է: «Փաստինֆո»-իփփոխանցմամբ՝ փաստաբանը միջնորդել է կրկնակի փորձաքննություն նշանակել դեպքի վայրում հայտնաբերված գնդակի հետքերի առումով, քանի որ ըստ Ալումյանի, կատարված փորձաքննության եզրակացությունը խիստ կասկածելի է: Բավարարվել է նաև փաստաբանի մեկ այլ միջնորդություն, որով նա խնդրել էր իրեն հնարավորինս մասնակից դարձնեն այդ փորձաքննությանը:

Փաստաբանը դիմել էր նաև ոստիկանապետին՝ ծառայողական քննություն կատարել համար՝ գտնելով, որ դեպքի օրը խուզարկությունը կատարվել է կոպիտ խախտումներով։ Ի պատասխան Հայկ Ալումյանի դիմումի՝ ոստիկանապետը գտել է, որ կոպիտ խախտում չի եղել:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):

Այս խորագրի վերջին նյութերը