Կարծիք

12.08.2013 12:30


Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Ինչ ուզում եք ասեք՝ ես երբեք տգիտության հետ կոմպրոմիսի չեմ գնա, երբե՛ք խաչագողերին ու ցինիկներին չեմ ների, երբեք չեմ հաշտվի այն մտքի հետ, որ իմ իրավունքները պետք է պաշտպանեն նմանները, երբե՛ք չեմ կարող լռել, երբ տեսնում եմ, թե ինչպես են հերոսացնում պալատական ծաղրածուներին՝ հայկո-մկո-հալալ-զուլալ-հովոներին...

Լսեք, թե սրանք այսօր ինչ են ասում՝ ,,Խնդրում եմ մի սպանեք մեր մեջ պետության հանդեպ հարգանքի եւ սիրո վերջին կաթիլները,,:
Սրանք, որ տարիներ շարունակ իրենց բուռն գործունեությամբ դեգրադացրել են հայ հանրությանը, այսօր ներկայանում են իբրեւ բարոյախոսներ:
Ջանադրաբար դեգրադացրել են հայ հանությանը, իսկ դեգրադացված հասարակության համար պետությունը որեւէ արժեք չունի:
Ու հիմա սրանք խոսում են պետության հանդեպ հարգանքի մասին:
Ինչ-որ մեկը խոսում էր գաղջ մթնոլորտի մասին՝ բողոքելով գաղջ մթնոլորտ ձեւավորողների դեմ:
Դիմում եմ նրան՝ հավաքիր քո անհայրենիք, անբարո, թերուս, փարիսեցի, ցինիկ, փերեզակ, սնոբ ու լկտի մարիոնետներին ու ռադդ քաշիր...

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը