Կարծիք

11.08.2013 21:10


Ծովինար Նազարյան.

Ծովինար Նազարյան.

Սերժի բացակայությունը բոլորովին չի նշանակում ռեժիմի բացակայություն։ Ռեժիմն «անխափան» գործում է, եւ դրա անունը ինչքան սերժ է, էնքան էլ սաշիկ, նեմեց, լիսկա, կոստանյան, տարոն եւ այլն... Ռեժիմն արդեն էնպիսի միաձույլ մեքենայի է վերածվել, որ հազար գլուխ ունի, ու գլուխներից մեկը կտրելով, սիստեմից չես ազատվի։ Դա չի նշանակում, որ չպետք է գլուխները կտրել. պետք է, քանզի ամեն կտրած գլուխ թուլացնում է ռեժիմին, ու պետք է կտրողը մենք լինենք, ոչ թե ներսիստեմային այլ գլուխներ։ Բայց էս բոլորով հանդերձ մեր թիրախը պետք է սիստեմը լինի, ոչ թե սիստեմի անունը։ Պիտի անմարդկային մեքենան փոխարինվի համագործակցության մարդկային համակարգով, կեղծիքը` ազնվությամբ, անօրինությունը` արդարությամբ, բացառումը` ներառումով, ատելությունը` հանդուրժողությամբ, ստորաքարշությունը` խրախուսելի համարձակությամբ եւ այդպես շարունակ։ Միայն էդ դեպքում կարող ենք ասել, որ սիստեմը փոխվել է։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/tsovinarn

Այս խորագրի վերջին նյութերը