Կարծիք

10.08.2013 21:01


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

«Կան մարդիկ, ովքեր դեռևս փորձում են հին մեթոդներով, անօրինական ձևով փող վաստակել»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Փաստորեն, մեր հայրենի մոդայիկ, առաջադեմ, «արևմտամետ» իշխանությունները չեն կարողանում ընդունել հին մեթոդներով թալանը: Ուշադրությո՛ւն՝ սակայն խնդիրը մեթոդական է, ոչ բովանդակային: Ի վերջո՝ Տիգրան և Սերժ Սարգսյանները հինգ տարի շարունակ փորձում են նորացնել այդ յուրահատուկ մշակույթը, անգամ անձնական փորձով օրինական են ծառայում, բայց այդպես էլ արդյունքի չեն հասնում:

Թալանի նոր՝ սարգսյանական մեթոդը ենթադրում է դասախոսություններ 17 միլիոն դոլարով և գործնական աշխատանք Կիպրոսում՝ օֆշորային գիտելիքներն անթերի յուրացնելու նպատակով:

Կարծում եմ՝ ժամանակն է, որ Բաղրամյան 26-ը մեթոդական ձեռնարկ հրատարակի՝ «Թալանելու մշակույթը հետխորհրդային Հայաստանում» վերնագրով: Որովհետև միայն գրասենյակային սեմինար-դասընթացները և անձնական փորձի ցուցադրումը չեն կարողանում լուծել Սերժ և Տիգրան Սարգսյանների հիմնական խնդիրը՝ Հայաստանում ձևավորել թալանելու մշակույթ՝ նորագույն մեթոդներով:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը