Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի է բավարարել ՀԱԿ ակտիվիստների գործով պաշտպանական կողմի՝ 6 վկաների դատակոչելու միջնորդությունը։ Դատարանը միջնորդությունը բավարարել է միայն Վահագն Գևորգյանի, Արեգ Գևորգյանի և Սահակ Մուրադյանի մասով:
Մինչդեռ պաշտպանական կողմը միջնորդել էր դատարան հրավիրել նաև 2011թ. օգոտսոսի 9–ին Կարապի լճի մոտ ոստիկանների և ՀԱԿ ակտիվիստների ընդհարմանն ականատես երեք աղջիկներին ևս՝ Մարիամ Մուրադյանին, էմանուելա Գրիգորյանին և Եվա Թովմասյանին։
Թեև այս աղջիկները դեպքի ականատեսն են, սակայն նախորդ ատյանների դատարանները ևս նրանց չեն հարցաքննել:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 26-ին՝ ժամը 12:00-ին:
Ի դեպ, այս դատական նիստին ՀՀ ԱԺ պատգամավորներից ներկա է եղել ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։ Իսկ նախորդ նիստին մասնակցում էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Դատարանը մասնակի է բավարարել ՀԱԿ ակտիվիստների գործով դեպքի ականատեսներին դատակոչելու միջնորդությունը

7or.am