Լրահոս

09.08.2013 15:22


Հայաստանի երիտասարդական հավաքականը ժամանել է Աստանա

Հայաստանի երիտասարդական հավաքականը ժամանել է Աստանա
Օգոստոսի 11-ին Աստանայում տեղի կունենա Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Ղազախստանի և Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականների միջև: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացավ ՀՖՖ հավաքականների բաժնից, երիտասարդական հավաքականը ժամանել է Աստանա և հանգրվանել է «Քինգ Հոտել Աստանա» հյուրանոցում: Այսօր թիմը` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ կանցկացնի առաջին մարզումը «Աստանա Արենա» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Ղազախստան-Հայաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին «Աստանա Արենա» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը