«Եթե ոստիկանները հայտարարեին, որ ես գտնվել եմ լուսնի վրա, այդ ցուցմունքն էլ արժանահավատ կհամարվեր»
ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով այսօր Վերաքննիչ դատարանում մեկնարկած նիստի ժամանակ ցուցմունք է տվել վկա, լրագրող Անի Գևորգյանը։
Առաջին ատյանի դատարանը հիմք էր ընդունել ոստիկանների այն ցուցմունքները, որ 2011թ. օգոստոսի 9–ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած դեպքի պահին Անի Գևորգյանը եղե՛լ է այնտեղև նկարահանել կատարվածը։ Սակայն այսօրվա նիստում Անի Գևորգյանը պնդել է, որ դեպքի գրեթե ամբողջ օրը ինքը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում։
–Ես դեպքի վայրում չե՛մ եղել, հետևաբար և նկարահանում չէի կարող կատարել։Եթե ոստիկանները հայտարարեին, որ ես գտնվել եմ լուսնի վրա, այդ ցուցմունքն էլ արժանահավատ կհամարվեր,–դատարանում ընդգծել է Ա. Գևորգյանը։
Նա նաև պատմել է, որ կատարվածի մասին իմացել է իր գործընկերոջից և շտապել ոստիկանություն Կենտրոնի բաժին։ Հենց այնտեղ էլ տեսել է, թե ինչպես են ոստիկանները Տիգրան Առաքելյանին գետնին քարշ տալով բերման ենթարկում։
Այսօր ցուցմունք են տվել նաև պաշտպանական կողմի վկայակոչած Հայկ Գևորգյանը և Վահագն Հովակիմյանը։
Այժմ հայտարարվել է կարճատեև ընդմիջում՝ պաշտպանական կողմի խնդրանքով։
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել 4 ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու գործը ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:
«Եթե ոստիկանները հայտարարեին, որ ես գտնվել եմ լուսնի վրա, այդ ցուցմունքն էլ արժանահավատ կհամարվեր»
ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով այսօր Վերաքննիչ դատարանում մեկնարկած նիստի ժամանակ ցուցմունք է տվել վկա, լրագրող Անի Գևորգյանը։
Առաջին ատյանի դատարանը հիմք էր ընդունել ոստիկանների այն ցուցմունքները, որ 2011թ. օգոստոսի 9–ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած դեպքի պահին Անի Գևորգյանը եղե՛լ է այնտեղ և նկարահանել կատարվածը։ Սակայն այսօրվա նիստում Անի Գևորգյանը պնդել է, որ դեպքի գրեթե ամբողջ օրը ինքը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում։
–Ես դեպքի վայրում չե՛մ եղել, հետևաբար և նկարահանում չէի կարող կատարել։ Եթե ոստիկանները հայտարարեին, որ ես գտնվել եմ լուսնի վրա, այդ ցուցմունքն էլ արժանահավատ կհամարվեր,–դատարանում ընդգծել է Ա. Գևորգյանը։

7or.am