2013թ. առաջին կիսամյակում Հայաստանից 21,1 հազարով ավելի մարդ է մեկնել, քան ժամանել
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հրապարակել է ՀՀ սահմանահատումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ տվյալները։
2013թ-ի առաջին կիսամյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21,1 հազարով կամ 28,6 %-ով և կազմել -95,0 հազար մարդ:
Երկրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 57,9 հազար մարդ, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 45,8 հազարի դիմաց:
2013թ-ի առաջին կիսամյակում ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 220,8 հազար մարդով կամ 12,8%-ով և կազմել 1939,0 հազար մարդ:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 38,2% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45,4%-ի դիմաց:

Այս տվյալները հիմնված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների (տե’սhttp://www.armstat.am/file/article/sv_03_13a_530.pdf) վրա։