Լրահոս

09.08.2013 09:56


Նախագահականում ամեն ամիս միջինը 25-30 լիտր կոնյակ են խմում

Նախագահականում ամեն ամիս միջինը 25-30 լիտր կոնյակ են խմում

«Հայաստանի նախագահի նստավայրը կոնյակի հերթական մեծ խմբաքանակն է գնել։ «Օրերս ՀՀ պետական բյուջեից 1 մլն դրամից մի փոքր պակաս գումար է տրամադրվել «Պեռնո Ռիկար» ընկերությունից կոնյակ գնելու համար»,–գրում է «Ժողովուրդ»-ը: Ըստ թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ այդ գումարով նախագահի նստավայրը գնել է 39 հատ 0,7 լիտր տարողության 20 տարեկան «Նաիրի» կոնյակ։

«Հիշեցնենք, որ ամեն ամիս նախագահականը մոտ 1 մլն դրամի կոնյակ է գնում, ու եթե դա վերածենք լիտրերի, ապա կստացվի, որ նախագահականում ամեն ամիս միջինը 25-30 լիտր կոնյակ են խմում, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս, 20 տարեկան «Նաիրի»։ Մնում է միայն զարմանալ, թե նախագահականում այդքան կոնյակն ինչպես է խմվում»,–գրում է«Ժողովուրդը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը