Լրահոս

08.08.2013 16:35


Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ ուսման վարձավճարների բարձրացման

Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ ուսման վարձավճարների բարձրացման

Այս պահին մի խումբ ակտիվիստներ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ ուղղված բուհերում վարձավճարների բարձրացման դեմ: Ակցիան նախաձեռնել է «Ներազգային ազատագրական շարժումը»։ Ակտիվիստներին բորբոքել է հատկապես ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, որտեղ ռեկտորը հանդես է եկել վարձավճարների բարձրացման «ինքնատիպ» մեկնաբանությամբ. «Ուսումը չի կարող ձրի լինել: Եթե մենք պահանջում ենք միջազգային չափանիշներով որակյալ ուսուցում, բայց ասում ենք՝ այդ ուսուցումը պետք է լինի քիչ ֆինանսով, այդպիսի բան չի կարող լինել, հասկանու՞մ եք, դա կլինի աճպարարություն։ Սա կբերի նրան, որ միջակությունը կսկսի դասավանդել»,–ասել է Ա. Սիմոնյանը։

Շարժմանն են միացել բազմաթիվ ուսանողներ, մտավորականներ, դասախոսներ և հրապարակախոսներ, որոնք պահանջում են ՀՀ կրթության և գիտության նախարարից կասեցնել ուսման վարձերի թանկացման մասին որոշումը։

Որոշումը չեղյալ չհայտարարելու դեպքում ակտիվիստները սեպտեմբերին դիմելու են համատարած դասադուլների։

Հիշեցնենք, որ Հայաստանի մի քանի բուհերում ուսման վարձերը 80-200 հազար դրամ բարձրացնելը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատճառաբանել էր կրթության որակի, ինչպես նաև դասախոսների աշխատավարձերի բարձրացմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը