Լրահոս

08.08.2013 21:59


Աղջկա կյանքը փրկելու համար բժիշկներն անդամահատել, այնուհետև հետ են կարել նրա ձեռքը

Աղջկա կյանքը փրկելու համար բժիշկներն անդամահատել, այնուհետև հետ են կարել նրա ձեռքը

Եզակի վիրահատություն են անցկացրել Բիրմինհեմի Թագավորական օրթոպեդիկ հիվանդանոցի բժիշկները: Նրանք անդամահատել են 6-ամյա Բետանի Էվանսի ձեռքը, ուղարկել այլ հիվանդանոց համապատասխան բուժումն անցկացնելու համար, ինչից հետո նորից կարել ձեռքը։ Դրա շնորհիվ հաջողվել է փրկել աղջկա կյանքը:

Բետանիի մոտ ախտորոշել էին Յուինգի սարկոմա` ոսկրային հյուսվածքների քաղցկեղի հազվագյուտ տեսակ, և աղջկա կյանքը փրկելու համար բժիշկները պետք է անդամահատեին ձեռքը: Սակայն նրանք գնացին այլ ուղով:

Վիրահատությունից առաջ Բետանին անցել է 8-շաբաթյա ճառագայթային թերապիայի կուրս 17-սանտիմետրանոց ուռուցքը փոքրացնելու համար: Այնուհետև բժիշկներն անդամահատել են աղջկա ձեռքը և ուղարկել Բիրմինհեմում գտնվող Եղիսաբեթ թագուհու անվան բժշկական կենտրոն, որտեղ ճառագայթման բարձր չափաբաժնի օգնությամբ ոչնչացրել են ուռուցքը: Դրանից հետո ձեռքը վերադարձրել են Թագավորական օրթոպեդիկ հիվանդանոց, որտեղ էլ 10 բժիշկների համատեղ աշխատանքի շնորհիվ այն նորից կարել են աղջկա մարմնին:

Այսօր Բետանին իրեն լավ է զգում և սեպտեմբերին նույնիսկ պատրաստվում է դպրոց գնալ:

Այս խորագրի վերջին նյութերը