400 կգ կշռող տղամարդուն տնից դուրս են հանել բուլդոզերի օգնությամբ (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Գերմանիայում: Այն բանից հետո, երբ 400 կգ կշռող 29-ամյա Մայքլ Լեբերգերը սրտի ցավեր է զգացել և Շտապ օգնություն կանչել, հիվանդի մոտ եկած բժիշկները որոշում են կայացրել հիվանդին շտապ հիվանդանոց տեղափոխել։ Սակայն ծանրաքաշ Մայքլը չի կարողացել ինքնուրույն դուրս գալ անկողնուց, ինչի պատճառով բժիշկները ստիպված են եղել դիմել փրկարարների օգնությանը: Հրշեջ-փրկարարների ղեկավար Ֆոլքեր Կլայնը, ով ղեկավարել է 6-ժամյա փրկարարական աշխատանքները, պատմել է, որ առաջին անգամ է հանդիպել նման դեպքի: Տղամարդուն տնից դուրս են հանել բուլդոզերի օգնությամբ, ինչից հետո 4 հիվանդի համար նախատեսված Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: