Կարծիք

08.08.2013 13:54


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Բայց հետաքրքիր է...հենց երկրում ստեղծվում են իշխանությունների համար ոչ բարենպաստ պայմաններ, և երբ հասարակության ուշադրությունը զբաղված է իրական խնդիրներով, հրապարակում, հոպլյա, հայտնվում են միասեռականների հետ կապված ինչ–որ նախաձեռնություններ, իրադարձություններ և այլն, որոնք շատ ակտիվ լուսաբանվում են իշխանական լրատվամիջոցներով: Չէ, դե հասկանում եմ, որ մեր տիպի երկրի և հասարակության համար դա բավականին արդյունավետ միջոց է ուշադրությունը իրական հարցերից` օֆշորային սկանդալներից, Ասոցացման պայմանագրի ստորագրումից, գնաճից և նմանատիպ այլ խնդիրներից շեղելու համար, բայց դրանով հո խնդիրները չե՞ն լուծվում. ավելի ու ավելի են խորանում ու բարդանում: Ու փոխանակ խնդիրները լուծելով զբաղվեն, մեր իշխանությունները փորձում են այդ ամենից պարզապես մարդկանց ուշադրությունը շեղել, ինչը, կարծում եմ, արդեն լավ չի ստացվում, քանի որ այս երկրում շատ թե քիչ մտածող մարդկանց համար պարզ է, թե որ խնդիրն է իրական, իսկ որը` արհեստական, ինչպես պարզ է նաև, որ այս իշխանությունները ի վիճակի չեն լուծել իրական խնդիրը, և, ուրեմն, պետք է հեռանան:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/nina.margaryan.7

Այս խորագրի վերջին նյութերը