Վաղը` օգոստոսի 9-իժամը 16։30-ին, Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով և Աբովյան փողոցով երթ է տեղի ունենալու դեպի Երևանի քաղաքապետարան։ Երթի մասնակիցները քաղաքապետարան են հասնելու ժամը 17։30-ին: Երթի նպատակն է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապացուցելու, որ նստացույց հայտարարած երեք երիտասարդներից մեկն էլ իրենք են։
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՏարոնՄարգարյանը հայտարարել էր, թե Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելը ընդամենը երեք հոգու պահանջ է։ Նա նաև նշել էր, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշումը ժամանակավորապես կասեցնելը ժողովրդի՝ մոտ 6 օր տևած պայքարի հետ ոչ մի կապ չունի։
Օգոստոսի 9-ին երթ դեպի Երևանի քաղաքապետարան
Վաղը` օգոստոսի 9-ի ժամը 16։30-ին, Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով և Աբովյան փողոցով երթ է տեղի ունենալու դեպի Երևանի քաղաքապետարան։ Երթի մասնակիցները քաղաքապետարան են հասնելու ժամը 17։30-ին: Երթի նպատակն է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապացուցելու, որ նստացույց հայտարարած երեք երիտասարդներից մեկն էլ իրենք են։
Երթի մասնակիցները պարզելու են «Երեքից մեկն էլ ես եմ», «Մեկ, երկու, երեք, երեք, երեք, երեք, երեք», «3+1+1+1+1» գրությամբ պաստառներ։
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Տարոն Մարգարյանը հայտարարել էր, թե Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելը ընդամենը երեք հոգու պահանջ է։ Նա նաև նշել էր, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշումը ժամանակավորապես կասեցնելը ժողովրդի՝ մոտ 6 օր տևած պայքարի հետ ոչ մի կապ չունի։
7or.am