Լրահոս

08.08.2013 12:37


Տիգրան Սարգսյանը ներողություն է խնդրել և խոսել հին մեթոդներով փող վաստակելու մասին

Տիգրան Սարգսյանը ներողություն է խնդրել և խոսել հին մեթոդներով փող վաստակելու մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարագային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներողություն է խնդրել կենսաթոշակառուների օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար:

Նրա խոսքերով՝ ցուցակները ժամանակին տեղ չհասնելու պատճառով է, որ օգոստոսի 4-5-ը մոտ 1400 թոշակառուները «Հայփոստի» բաժանմունքներից կենսաթոշակներ ստանալիս խնդիրներ են ունեցել:

Այս կապակցությամբ Տ. Սարգսյանը հանձնարարել է համապատասխան քննություն անցկացնել:

–Դեռևս ներքին դիմադրություն է նկատվում այս բնագավառում արմատական փոփոխությունների նոր համակարգի ներդրման նկատմամբ։ Առաջին անգամ է, որ թոշակները վճարվում էին էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա: Շատերին դա դուր չի գալիս։ Նրանք ուզում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային տարբերակով վճարվեն,-ընդգծել է Տ. Սարգսյանը,–կան մարդիկ, ովքեր դեռևս փորձում են հին մեթոդներով, անօրինական ձևով փող վաստակել:

Վարչապետը խոստացել է սեպտեմբերին ներկայացնել այս բնագավառում արձանագրված չարաշահումները և փող աշխատելու համար օգտագործված եղանակները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը