Աշխարհ

08.08.2013 12:15


Պուտինը Սահակաշվիլիին առաջարկել է փաստաթղթերը մտցնել նրա համապատասխան տեղը

Պուտինը Սահակաշվիլիին առաջարկել է փաստաթղթերը մտցնել նրա համապատասխան տեղը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Վրաստանի գործող իշխանությունները Ռուսաստանի հետ չեն կարող հավասար գործընկերներ լինել։ Որպես ապացույց էլ նա բերել է իր օրինակը։

Սահակաշվիլին խոստովանել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումներում ինքը միշտ հաճոյախոսել է Վլադիմիր Պուտինին, իրեն պահել է ինչպես գայլը գառան մոտ, բայց բացառվում է, որ գայլը երբևէ լավ վերաբերվի գառանը։

Որպես ելք՝ Սահակաշվիլին մատնանշել է եվրոպական ուղին, որով էլ, նրա համոզմամբ, պետք է գնա Վրաստանը։

Նա նաև պատմել է, որ ռուս–վրացական լարված հարաբերությունների ժամանակ զանգահարել է ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևին, բայց խոսափողը վերցրել է վարչապետ Պուտինը և ասել, որ հարցերն ի՛ր հետ պարզի։ Իսկ երբ Սահակաշվիլին ընդգծել է, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն խստորեն դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Վրաստանի հանդեպ, Սահակաշվիլիի խոսքերով՝ Պուտինը հեգնական տոնով հակադարձել է, թե փաստաթղթերի վրա գրված հայտարարությունները շատ են, և Սահակաշվիլիին առաջարկել է այդ փաստաթղթերը մտցնել համապատասխան տեղը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը