Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«ՀայՌուսգազարդ» ընկերությունից հայտնում են, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ օգոստոսի 8-ի ժամը 09:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է:
Գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է տեխնիկական պատճառներով՝ վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին և 9-ին վերանորոգման աշխատանքներ իրականացնել «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում: