Լրահոս

08.08.2013 10:49


Դանակահարություն Գորայք գյուղում

Դանակահարություն Գորայք գյուղում

Օգոստոսի 6-ի ժամը 20:55-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղում մարդ են դանակահարել, և շտապօգնության անհրաժեշտություն կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գորայք գյուղի «Աղդաբան» կոչվող արոտավայրում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն ծեծել 1 1991թ. ծնված Անդրանիկ Բ.-ին և խոհանոցային դանակով հարվածելով վերջինիս ձեռքի ափին, բազկին և ոտքերին` պատճառել վնասվածքներ:

Անդրանիկ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 1986թ. ծնված Խորեն Ե.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ Անդրանիկ Բ.-ն դանակով հարվածել է Խորեն Ե.-ին և ձախ ձեռքի ափի մասում պատճառել վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը