Քաղաքական

08.08.2013 10:43


«Օֆշորային» սկանդալի վերաբերյալ Կիպրոսի դատախազից դեռևս պատասխան չկա

«Օֆշորային» սկանդալի վերաբերյալ Կիպրոսի դատախազից դեռևս պատասխան չկա

«Դեռևս հուլիսին Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը, անդրադառնալով ՀՀ-ում բարձրացված «օֆշորային» սկանդալին, ասել էր, թե բացառվում է, որ Կիպրոսում որևէ մեկը կարողանա ուրիշի անունով ընկերություն հիմնել: Բայց, ամեն դեպքում, նա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից վերցրել էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ խոստանալով «անմիջապես քայլեր ձեռնարկել և պատասխանել»,–գրում է «Ժողովուրդը»: Օրաթերթը փորձել է ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից պարզել, թե արդյոք Կիպրոսի դատախազն արդեն պատասխանել է. «Ակնկալվում էր, որ Կիպրոսի համապատասխան մարմինները շուրջ երկու տասնյակի հասնող քննչական գործողություններ կիրականացնեն, կհարցաքննեն մեր նախաքննական մարմնի կողմից կարևորված, որպես վկա մատնանշված անձանց: Այսօրվա դրությամբ այնտեղ կատարված քննչական գործողությունների արդյունքների մասին գրավոր պատասխան դեռևս չենք ստացել»,–ասել է Տռուզյանը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը