Լրահոս

08.08.2013 10:13


Այսօր ռուս–վրացական պատերազմի 5-րդ տարելիցն է

Այսօր ռուս–վրացական պատերազմի 5-րդ տարելիցն է

2008-ի օգոստոսի 8-ին 5-օրյա զինված բախում տեղի ունեցավ Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Ռազմական գործողություններին մասնակցում էին նաև Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք խաղաղության հաստատումից հետո հռչակեցին Վրաստանից անկախանալու մասին։

Կարճատև պատերազմին զոհ գնաց 2000-ից ավելի մարդ, Հարավային Օսիայի բնակչության 3 տոկոսը: Ռուսաստանը, Հարավային Օսիան ու Վրաստանը օգոստոսի 13-ը սգո օր հայտարարեցին:

2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր ստորագրեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին:

Բացի Ռուսաստանից, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն։

Այս խորագրի վերջին նյութերը