Լրահոս

08.08.2013 09:56


Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի բողոքները...

Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի բողոքները...

Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի բողոքները՝ հասարակական զուգարանների խնդիրը լուծելու նպատակով քաղաքապետարանը որոշել է դեղին կետագծերով (այսուհետ՝ հետագծեր) նշահարել շենքերի շքամուտքերը, բակային տարածքների դժվար տեսանելի (տալդա) հատվածները, առանձին կանգնած ծառերը եւ ասֆալտի մակերեսից մինչեւ 2,5 մ վեր ցցված ուրիշ անշարժ առարկաները*: Նորաստեղծ հասարակական վճարովի զուգարաններից օգտվելու համար սահմանված են տուրքեր եւ վճարումներ ըստ օգտագործման ձեւի եւ տեւողության: Համաձայն մեզ հասած տեղեկությունների` արդեն հայտնի է օպերատորը, «Գոլդեն Շեռխան» ՍՊԸ։
-----
*բացառությամբ էլեկտրական բարձր լարման տակ գտնվող սյուների եւ բջջային կապի կայմերի

Շուր Դաբավոգ

Այս խորագրի վերջին նյութերը