Դատապարտյալին այցելած կնոջ մոտից առգրավվել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց
2013թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Չ.-ին կարճատև տեսակցության այցելած մոր` Ա. Ա.-ի անձնական խուզարկության ժամանակ տաբատի գոտկատեղի ներսի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 1 հատ 1000 ՀՀ թղթադրամ, իսկ թղթադրամի մեջ` պոլիէթիլենային երկու փաթեթներ: Վերոհիշյալ երկու փաթեթներից յուրաքանչյուրի մեջ եղել է 2 հատ սպիտակ, օվալաձև, «B8» գրառմամբ 4 դեղահաբ: Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 4 դեղահաբերը միասին պարունակում են 0.03 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Կատարվում է հետաքննություն:
Ս.թ. օգոստոսի 6-ին, ժամը 17:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի բնակիչ Մ. Ա.-ի կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Կ.-ի անվամբ ներկայացրած հանձնունքի զննությամբ, բնական հյութի ստվարաթղթե տարայի ծալքերի մեջ հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 0.4 և 0.5 գրամ քաշերով սպիտակ փոշեզանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին