Լրահոս

07.08.2013 16:36


Նարեկ Սարգսյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Նարեկ Սարգսյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում` չպարզաբանելով որոշման պատճառը: Այս կապակցությամբ քաղաքապետարանն ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կտարածի:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Նարեկ Սարգսյանը ղեկավարելու է կառավարությանն առընթեր ճարտարապետության նորաստեղծ պետական կոմիտեն:

Ի դեպ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հունիսի վերջին հայտարարություն էր տարածել, ըստ որի` իրենց դիմումի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների դեպքերը բացահայտելու նպատակով: Դրան հաջորդել էր Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանի հերքումը, թե «Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ բիզնեսում ներգրավված չի եղել»:

Աղբյուրը՝ ՍիվիլՆեթ

Այս խորագրի վերջին նյութերը