Կարծիք

07.08.2013 15:00


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Հայաստանյան իշխանությունները բռնել են «ժողովրդավարության» ճամփան, չնայած նրան, որ ՀՀ-ում այսօր կա քաղբանտարկյալ, և քաղաքական հետապնդման են ենթարկվում բոլոր այն քաղաքացիները, ովքեր դուրս են եկել Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության դեմ:

Ստացվում է, որ մեր երկիրը ժողովրդավար երկիր ասելով՝ պետք է հասկանալ քաղբանտարկյալներ պահող, տնտեսական մենաշնորհի կողմնակից, չընտրված նախագահ ունցող պետություն:

Այս իշխանությունների քաղաքական ռազմավարության հիմնական մեխը իմիտացիան է: Այսօր նրանք փորձում են ժողովրդավարության իմիտացիա անել:

Սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր իմիտացիոն գործընթաց դատապարտված է, երբ առկա է իրական գործընթաց: Որքան էլ Սերժ Սարգսյանի և Բաղրամյան 26-ի հիմնական և արտահաստիքային աշխատակիցներին տհաճ է, այնուամենայնիվ, ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են զրկանքների գնալ, ընդհուպ մինչև ազատազրկում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման` դե ֆակտո ժողովրդավարացման:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը