ՀՀ ոստիկանությունը մտադիր է տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչություն անողներին
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»նախագիծը։ Դրանում առաջարկվում է 1985թ. դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 47.7 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝47.8 հոդվածը.
«Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով»,–ասված է այդ նոր հոդվածում:
Իսկ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ, առավելխիստպատասխանատվությունէնախատեսում՝ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Օրենսգրքում նման հոդվածի ավելացումն էլ ՀՀ ոստիկանությունը հիմնավորում է հետևյալ կերպ.
«ՆորանկախՀայաստանի Հանրապետության համարառավել քան արդիականէհայ ավանդական ընտանիքիմոդելիպահպանմանխնդիրը, քանիորհենց ավանդական բարոյական արժեքներիվրահիմնվածընտանիքնէհանդիսանումմերազգապահպանությանհենասյունը:Ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամաթեակամա, դարձանք ոչմիայնժողովրդավարությանհամամարդկայինարժեքներիկրողը, այլևմիաժամանակընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ»:
Ասվում է նաև, որ բացասական երևույթների նմանօրինակ եղանակներով հրապարակայնացումն ու քարոզչությունը չեն կարող խրախուսվել մի պետության կողմից, որը դարեր ի վեր գոյատևել է ավանդական արժեքների, կայուն ընտանիքի պահպանման շնորհիվ։
Այս նախահիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ոստիկանությունը մտադիր է տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչություն անողներին
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Դրանում առաջարկվում է 1985թ. դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 47.7 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝47.8 հոդվածը.
«Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով»,–ասված է այդ նոր հոդվածում:
Իսկ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ, առավել խիստ պատասխանատվություն է նախատեսում՝ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Օրենսգրքում նման հոդվածի ավելացումն էլ ՀՀ ոստիկանությունը հիմնավորում է հետևյալ կերպ.
«Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար առավել քան արդիական է հայ ավանդական ընտանիքի մոդելի պահպանման խնդիրը, քանի որ հենց ավանդական բարոյական արժեքների վրա հիմնված ընտանիքն է հանդիսանում մեր ազգապահպանության հենասյունը: Ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ»:

7or.am