Տեղի կունենա ԻԱ կենտրոնն ընդդեմ ՀՀ ԱԺ–ի դատական նիստը
2013թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի գործով դատական նիստը:
Ինչպես հիշեցնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը,ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցումներով ԱԺ-ից խնդրել էր տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները: ԱԺ-ն մերժել էր դրանց մի մասի (12 կարգադրության) տրամադրումը` պատճառաբանելով, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
2013թ. ապրիլի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` վիճարկելով ՀՀ ԱԺ-ի մերժումը (դատական գործի մասին ավելի մանրամասն` տես http://foi.am/hy/all-cases/item/1189/):
«Այս դատական գործից առաջ ԱԺ-ն դատարանին եւ ԻԱԿ-ին տրամադրել է տեղեկանք դատական վեճի առարկա դարձած 12 կարգադրությունների բովանդակության վերաբերյալ` տեղեկանքում նշելով, թե ինչի մասին է կարգադրությունը: Ուստի դատարանում հարկ կլինի պարզել` արդյոք այս կամ այն բովանդակությունն ունեցող կարգադրությունը կարող է համարվել աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ պարունակող»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Շ. Դոյդոյանը։
Տեղի կունենա ԻԱ կենտրոնն ընդդեմ ՀՀ ԱԺ–ի դատական նիստը
2013թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի գործով դատական նիստը:
Ինչպես հիշեցնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը, ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցումներով ԱԺ-ից խնդրել էր տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները: ԱԺ-ն մերժել էր դրանց մի մասի (12 կարգադրության) տրամադրումը` պատճառաբանելով, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:

7or.am