Լրահոս

07.08.2013 10:15


Մահացել է սփյուռքահայ բարերար Կարապետ Գալֆայանը

Մահացել է սփյուռքահայ բարերար Կարապետ Գալֆայանը

Կյանքի 84-րդ տարում մահացել է բարերար և ազգային գործիչ Կարապետ Գալֆայանը։

Նա մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին հատկապես անկախացման տարիներից ի վեր, մասնավորապես շրջափակման և Արցախյան պատերազմի տարիներին՝ կազմակերպելով մոտ հինգ տասնյակ ինքնաթիռներով հումանիտար բեռների առաքում Հայաստան, որի համար արժանացել է Ամերիկյան Կարմիր Խաչի տնօրենուհի Էլիզաբեթ Դոուլի հատուկ պարգևին։ Գալֆայան ընտանիքի ջանքերի շնորհիվ բազմաթիվ մշակութային, կրթական, ինչպես նաև ռազմական ձեռնարկներ են իրականություն դարձել, ինչպսիք են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական երգչախմբի, կամերային նվագախմբի, Կոմիտաս քառյակի և այլ մշակութային խմբերի բազմաթիվ ելույթներ Հունաստանում և Կիպրոսում։

Այս խորագրի վերջին նյութերը