Անձինք, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ և պատրաստ են սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (դիմում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա մինչև 2013 թվականի սեպտեմբերի 8-ը (ներառյալ):
Քննությունը տեղի է ունենալու ս/թ սեպտեմբերի 26-ին ՀՖՖ գրասենյակում ժամը 10:00-ին: Այն անցկացվելու է անգլերեն լեզվով:
Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է` - ՖԻՖԱ-ի կանոնադրություն` հաստատված 2012 թվականի մայիսի 25-ին Բուդապեշտի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ` հաստատված 2012 թվականի մայիսի 25-ին Բուդապեշտի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ, 2012 թվականի հրատարակում` 1-5 հավելվածները ներառյալ, - Ֆուտզալ խաղացողների կարգավիճակն ու տեղափոխությունը կարգավորող կանոններ, ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ (հավելված 6), - ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների կանոնակարգ, 2008 թվականի հրատարակում` ներառյալ 1,2,3 հավելվածները, - Ֆուտբոլիստների կարգավիճակային կոմիտեի և Վեճերի լուծման պալատի ընթացակարգերը կարգավորող կանոններ, 2012 թվականի հրատարակում, - ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգ, 2011 թվականի հրատարակում, առաջին գլուխ, առաջին մաս, 1-ից 6-ը կետերը և երկրորդ գլուխ, ութերորդ մաս:
Նաև հետևյալ շրջաբերականներն ու այլ հավելվածներ`
-N 1147 Ազգային հավաքականներում հանդես գալու իրավունք ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ, հոդված 15-18, - N 1160 ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների վերանայված կանոնակարգ, - N 1190. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության վերանայված կանոնակարգ, անչափահասների պաշտպանություն, - N 1200. ՖԻՖԱ-ի կանոնադրության և կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգի փոփոխություններ, - N 1206. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության վերանայված կանոնակարգ, անչափահասների պաշտպանություն, - N 1209. Անչափահասների պաշտպանություն, - N 1249. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ. մարզումային փոխհատուցումն ու ակումբների կատեգորիաների դասակարգումը, - N 1270. ՖԻՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի փոփոխություններ, -N 1327. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության վերանայված կանոնակարգ և Ֆուտբոլիստների կարգավիճակային կոմիտեի ու Վեճերի լուծման պալատի ընթացակարգերը կարգավորող վերանայված կանոններ -N 1354. ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ. ակումբների կատեգորիաների դասակարգումն ու գրանցման ժամանակահատվածները, -N 1355. Տղամարդկանց միջազգային խաղացանկ` նախատեսված 2014թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի համար:
Վերոնշյալ նյութերը կարող եք ներբեռնել ՖԻՖԱ-ի պաշտոնական վեբ-կայքից (www.fifa.com):
Քննությունը կներառի նաև հարցեր հետևյալ ՀՖՖ կանոնակարգերից`
ՀՖՖ կանոնադրություն ՀՖՖ մրցումների անցկացման կանոնակարգ ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ ՀՖՖ կարգապահական կանոնակարգ Վերոհիշյալ կանոնակարգերը կարող եք ստանալ ՀՖՖ Միջազգային բաժնից:
ՖԻՖԱ-ի գործակալ դառնալու քննության հայտարարություն
Անձինք, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ և պատրաստ են սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (դիմում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա մինչև 2013 թվականի սեպտեմբերի 8-ը (ներառյալ):
Քննությունը տեղի է ունենալու ս/թ սեպտեմբերի 26-ին ՀՖՖ գրասենյակում ժամը 10:00-ին:
Այն անցկացվելու է անգլերեն լեզվով:
Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է`
- ՖԻՖԱ-ի կանոնադրություն` հաստատված 2012 թվականի մայիսի 25-ին Բուդապեշտի կոնգրեսում,
- ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ` հաստատված 2012 թվականի մայիսի 25-ին Բուդապեշտի կոնգրեսում,
- ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ, 2012 թվականի հրատարակում` 1-5 հավելվածները ներառյալ,
- Ֆուտզալ խաղացողների կարգավիճակն ու տեղափոխությունը կարգավորող կանոններ, ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ (հավելված 6),
- ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների կանոնակարգ, 2008 թվականի հրատարակում` ներառյալ 1,2,3 հավելվածները,
- Ֆուտբոլիստների կարգավիճակային կոմիտեի և Վեճերի լուծման պալատի ընթացակարգերը կարգավորող կանոններ, 2012 թվականի հրատարակում,
- ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգ, 2011 թվականի հրատարակում,
առաջին գլուխ, առաջին մաս, 1-ից 6-ը կետերը և երկրորդ գլուխ, ութերորդ մաս:
Նաև հետևյալ շրջաբերականներն ու այլ հավելվածներ`
-N 1147 Ազգային հավաքականներում հանդես գալու իրավունք
ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ, հոդված 15-18,
- N 1160 ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների վերանայված կանոնակարգ,
- N 1190. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության վերանայված կանոնակարգ, անչափահասների պաշտպանություն,
- N 1200. ՖԻՖԱ-ի կանոնադրության և կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգի փոփոխություններ,
- N 1206. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության վերանայված կանոնակարգ, անչափահասների պաշտպանություն,
- N 1209. Անչափահասների պաշտպանություն,
- N 1249. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ. մարզումային փոխհատուցումն ու ակումբների կատեգորիաների դասակարգումը,
- N 1270. ՖԻՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի փոփոխություններ,
-N 1327. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության վերանայված կանոնակարգ և Ֆուտբոլիստների կարգավիճակային կոմիտեի ու Վեճերի լուծման պալատի ընթացակարգերը կարգավորող վերանայված կանոններ
-N 1354. ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ. ակումբների կատեգորիաների դասակարգումն ու գրանցման ժամանակահատվածները,
-N 1355. Տղամարդկանց միջազգային խաղացանկ` նախատեսված 2014թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի համար:
Վերոնշյալ նյութերը կարող եք ներբեռնել ՖԻՖԱ-ի պաշտոնական վեբ-կայքից (www.fifa.com):
Քննությունը կներառի նաև հարցեր հետևյալ ՀՖՖ կանոնակարգերից`
ՀՖՖ կանոնադրություն
ՀՖՖ մրցումների անցկացման կանոնակարգ
ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ
ՀՖՖ կարգապահական կանոնակարգ
Վերոհիշյալ կանոնակարգերը կարող եք ստանալ ՀՖՖ Միջազգային բաժնից: