Եգիպտոսի իշխանությունները Թութանհամոնի դամբարանի գանձերը Թահրիր հրապարակում գտնվող Կահիրեի թանգարանից տեղափոխում են Գիզայի բուրգի մոտ նոր կառուցվող Եգիպտական մեծ թանգարան։ Տեղափոխվող իրերը մոտ 5 հազար են։
Թանգարանային նմուշների «տարհանման» պատճառը Կահիրեի հին թանգարանում տեղի սահմանափակ լինելն է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։ Բացի այդ, թանգարանը գտնվում է Թահրիր հրապարակում, որտեղ 2011-ի հունվարին ժողովրդական հուզումների ժամանակ մի քանի հանցագործներ հարձակվել ու թանգարանից ցուցանմուշներ էին տարել։
480 հազար քառակուսի մետր մակերես ունեցող Եգիպտական մեծ թանգարանի բացումը նախատեսված է 2015 թվականի օգոստոսին։
Թութանհամոնի դամբարանի գանձերը տեղափոխվում են