Աշխարհ

06.08.2013 10:12


ԱՄՆ դեսպանատների փակման պատճառը եղել է «Ալ Քաիդայի» ղեկավարի գաղտնազերծված հրամանը

ԱՄՆ դեսպանատների փակման պատճառը եղել է «Ալ Քաիդայի» ղեկավարի գաղտնազերծված հրամանը

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ դեսպանատներն ու դիվանագիտական առաքելությունները փակվել են այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները կարողացել են ձեռք բերել «Ալ Քաիդայի» առաջնորդ Այման ալ Զավախիրիի էլեկտրոնային ուղերձները։ Դրանցում Եմենի խմբավորմանը հրաման է տրվում օգոստոսի 4-ին ահաբեկչությունների շարք իրականացնել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում էր ընդունել ժամանակավորապես փակել իր դեսպանատներն ու հյուպատոսությունները Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքներում։ Հաղորդվել էր, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելություններն իրենց բնականոն աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 10-ից։

Այս խորագրի վերջին նյութերը