Լրահոս

06.08.2013 09:50


Լիտվայի նախագահը մեկնաբանել է Արցախի վերաբերյալ համացանցում հայտնված լիտվացի դիվանագետների սկանդալային զրույցը

Լիտվայի նախագահը մեկնաբանել է Արցախի վերաբերյալ համացանցում հայտնված լիտվացի դիվանագետների սկանդալային զրույցը

delfi.lt-ի փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, մեկնաբանելով համացանցում լիտվացի երկու դիվանագետի զրույցը, այն որակել է ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության դեմ ուղղված սադրանք։

«Առաջին հերթին հանրայնացվել են զրույցներ, որոնք կտրված են բուն բովանդակությունից։ Իրականում դա Լիտվայի՝ որպես ԵՄ նախագահող երկրի դեմ ուղղված սադրանք է։ Լիտվան նախապատրաստում է Արևելյան գործընկերության անդամ երկրների հանդիպումը, որին պետք է մասնակցի զրույցում հիշատակված պետություններից մեկը: Մյուս կողմից էլ ես այդ զրույցները կգնահատեի որպես ոչ արհեստավարժ վարքի դրսևորում։ Կարծում եմ՝ սա լավ օրինակ է ամբողջ դիվանագիտական ծառայությանը չթուլանալու համար»,- լրագրողներին է հայտնել Լիտվայի նախագահը։

Հիշեցնենք, որ youtube-ում ձայնագրություններ էին հայտնվել, որոնցից մեկում լիտվացի երկու դիվանագետներ խոսում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ինչպես նաև քննարկում ղարաբաղյան հակամարտությանը, խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խմբի ստեղծմանը վերաբերող հարցեր։

Այս խորագրի վերջին նյութերը