Հիվանդանոց տեղափոխված ակտիվիստի մոտ ախտորոշվել է արևահարություն
Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել են արևահարություն, Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում... Այս պահի դրությամբ նրա հետ են Կարեն Հարությունյանը, Սևակ Մամյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրվա ընթացքում նստացույցի մասնակիցներին չթույլատրեց վրան կամ հովանոց տեղադրել:
Այժմ հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կա՛մ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կա՛մ վեր կաց գնա հիվանդանոցից:
Այս պահի դրությամբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից, կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ: