Լրահոս

06.08.2013 09:19


Կապանի բնակչությունը դժգոհ է քաղաքի ավագանու կայացրած որոշումից

Կապանի բնակչությունը դժգոհ է քաղաքի ավագանու կայացրած որոշումից
Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ին կայացրած որոշումը զանգվածային դժգոհություն առաջացրեց կապանցիների շրջանում, որի արդյունքում ինքնաբուխ ստեղծվեց նախաձեռնող խումբ: Կապանի հասարակության շրջանում բարձրացած բողոքի ալիքը հիմնավորվում է նրանով, որ տեղացիները դժգոհ են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մատուցած ծառայություններից, հաճախակի տեղի ունեցող վթարներից, անորակ ջրի մատակարարումից, հորդառատ տեղումների ժամանակ բաժանորդներին ոչ պիտանի ջուր մատակարարելուց, ջրագրաֆիկի խախտումներից և անընդունելի են համարում առանց հանրության կարծիքը հաշվի առնելու նման որոշում կայացնելու հանգամանքը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն սպառել է վստահությունը կապանցիների շրջանում, և հանրությունը չի վստահում, որ նույնիսկ միջազգային կառույցների կողմից ընկերությանը տրվելիք 6մլն դոլար վարկը արդյունավետ կօգտագործվի: Մենք համոզված ենք, որ Կապան համայնքն առավել արդյունավետ կսպասարկի ջրամատակարարման համակարգը, և մեր նպատակն է այն հանձնել Կապանի քաղաքապետարանին:
Կից ներկայացնում ենք նախաձեռնող խմբի գործունեությունը նկարագրող տեսանյութը http://www.youtube.com/watch?v=sbPpr1M5dPk
Նախաձեռնող խմբի անդամ՝ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան

Այս խորագրի վերջին նյութերը