Մեր նորագույն պատմության այս 23 տարիների ընթացքում երբեք Հայաստանը օրվա իշխանությունների կողմից այսքան ջախջախված, նվաստացած, որբացած ու անհեռանկար չի եղել, ինչպես այսօր է:
Երբեք մեր անկախ պետականությունն այս աստիճան բազմաշերտ վասալային կախվածությամբ վախեցած ու կռացած, քաղցած ու մուրացիկ, արտագաղթված ու ճամպրուկները կապած չի եղել, ինչպես այսօր է: Չեմ հիշում, որ երբևէ ընտրական որևէ տեղամասում քվեարկած լինեին ընտրողների առնվազն 225 տոկոսը, և այդ առնվազն 225 տոկոսն էլ միաձայն իրենց քվեն տված լինեին գործող նախագահին, ինչպես դա եղավ վերջին նախագահականի ժամանակ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում (և ոչ միայն այդ տեղամասում): Չեմ հիշում, որ երբևէ մենք` հայրենի ընդդիմությունն, այս աստիճան բզկտված ու միմյանց նկատմամբ չարացած, կամա թե ակամա օրվա իշխանությունների քաղաքական ազդեցության գործակալները դարձած լինեինք, ինչպես այսօր է: ԵՒ ԵՐԲԵՔ ՕՐ ԱՌԱՋ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՀՐԱՏԱՊ ՉԻ ԵՂԵԼ, ԻՆՉՔԱՆ ԱՅՍՕՐ Է:
Պետականության գահավիժումը կասեցնելու երկու տարբերակ եմ տեսնում ա. Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը (նրանց կարող են միանալ նաև ոչ խորհրդարանական քաղաքական և քաղաքացիական միավորները) ձևավորում են համակարգային արմատական փոփոխությունների միասնական քաղաքական օրակարգ և այն ներկայացնում իշխանություններին համատեղ իրականացնելու համար: Պետք է նկատի ունենալ, որ որևէ արմատական փոփոխություն չի կարող իրական լինել, եթե այն իր մեջ չի ներառում նախագահական, խորհրդարանական և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Եթե իշխանությունները չեն ընդունում ստեղծված ծանր իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ոչ իշխանական ուժերի այս առաջարկությունը (իսկ Հայաստանին նետված ներքին և արտաքին մարտահրավերների վտանգավորությունը մեզանից պահանջում է բացառիկ միասնություն), ապա ոչ իշխանական ուժերը պարտավոր են` բ. մի կողմ թողնել միմյանց նկատմամբ ունեցած անհանդուրժողականությունն ու վերապահումները և միասնաբար Հայաստանում իրականացնել համակարգային իշխանափոխություն: Միասնական քաղաքական օրակարգը և դրա իրականացման գործընթացը հասարակության համար պետք է լինի համոզիչ, թափանցիկ և դրանով իսկ` վերահսկելի: Համոզված եմ, որ եթե խորհրդարանական ոչ իշխանական ուժերը անկեղծորեն իրենց առաջնորդներով և հիմնական թիմակազմերով կողք կողքի կանգնեն (կարծում եմ` նրանց կմիանան նաև ոչ խորհրդարանական ուժերը), ապա իշխանափոխությունը Հայաստանում կդառնա անխուսափելի և առաջիկա ամիսների հարց:
Հայաստանը գահավիժում է...
Մեր նորագույն պատմության այս 23 տարիների ընթացքում երբեք Հայաստանը օրվա իշխանությունների կողմից այսքան ջախջախված, նվաստացած, որբացած ու անհեռանկար չի եղել, ինչպես այսօր է:
Երբեք մեր անկախ պետականությունն այս աստիճան բազմաշերտ վասալային կախվածությամբ վախեցած ու կռացած, քաղցած ու մուրացիկ, արտագաղթված ու ճամպրուկները կապած չի եղել, ինչպես այսօր է:
Չեմ հիշում, որ երբևէ ընտրական որևէ տեղամասում քվեարկած լինեին ընտրողների առնվազն 225 տոկոսը, և այդ առնվազն 225 տոկոսն էլ միաձայն իրենց քվեն տված լինեին գործող նախագահին, ինչպես դա եղավ վերջին նախագահականի ժամանակ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում (և ոչ միայն այդ տեղամասում):
Չեմ հիշում, որ երբևէ մենք` հայրենի ընդդիմությունն, այս աստիճան բզկտված ու միմյանց նկատմամբ չարացած, կամա թե ակամա օրվա իշխանությունների քաղաքական ազդեցության գործակալները դարձած լինեինք, ինչպես այսօր է:
ԵՒ ԵՐԲԵՔ ՕՐ ԱՌԱՋ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՀՐԱՏԱՊ ՉԻ ԵՂԵԼ, ԻՆՉՔԱՆ ԱՅՍՕՐ Է:
Պետականության գահավիժումը կասեցնելու երկու տարբերակ եմ տեսնում
ա. Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը (նրանց կարող են միանալ նաև ոչ խորհրդարանական քաղաքական և քաղաքացիական միավորները) ձևավորում են համակարգային արմատական փոփոխությունների միասնական քաղաքական օրակարգ և այն ներկայացնում իշխանություններին համատեղ իրականացնելու համար: Պետք է նկատի ունենալ, որ որևէ արմատական փոփոխություն չի կարող իրական լինել, եթե այն իր մեջ չի ներառում նախագահական, խորհրդարանական և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:
Եթե իշխանությունները չեն ընդունում ստեղծված ծանր իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ոչ իշխանական ուժերի այս առաջարկությունը (իսկ Հայաստանին նետված ներքին և արտաքին մարտահրավերների վտանգավորությունը մեզանից պահանջում է բացառիկ միասնություն), ապա ոչ իշխանական ուժերը պարտավոր են`
բ. մի կողմ թողնել միմյանց նկատմամբ ունեցած անհանդուրժողականությունն ու վերապահումները և միասնաբար Հայաստանում իրականացնել համակարգային իշխանափոխություն: Միասնական քաղաքական օրակարգը և դրա իրականացման գործընթացը հասարակության համար պետք է լինի համոզիչ, թափանցիկ և դրանով իսկ` վերահսկելի:
Համոզված եմ, որ եթե խորհրդարանական ոչ իշխանական ուժերը անկեղծորեն իրենց առաջնորդներով և հիմնական թիմակազմերով կողք կողքի կանգնեն (կարծում եմ` նրանց կմիանան նաև ոչ խորհրդարանական ուժերը), ապա իշխանափոխությունը Հայաստանում կդառնա անխուսափելի և առաջիկա ամիսների հարց:
Ռուբեն Հակոբյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ruben.hakobyan.50?fref=ts