Լրահոս

05.08.2013 16:35


ՀԱԿ ակտիվիստների գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվեց

ՀԱԿ ակտիվիստների գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:

2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել 4 ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու գործը ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:

Դատական այսօրվա նիստում մերժվեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու նրա պաշտպանի միջնորդությունը։

Դատարանը հարցաքննեց նաև տուժող ոստիկան Շահեն Հարությունյանին։ Տուժողներից երկուսն էլ չէին ներկայացել դատարան։ Դատական նիստը հետաձգվեց օգոստոսի 9-ին ՝ ժամը 12։00–ին։ Այդ օրը դատարանը կլսի վկաներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը